Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ցմահները «նվեր» մատուցեցին Օսիկյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների շրջանակներում ՔԿՎ պետի պաշտոնից ազատվեց Հայկ Հարությունյանը, և նշանակվեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Այս նշանակումով թմբկահարվում էր ոլորտում բարեփոխումների մեկնարկը: Բայց Օսիկյանի մուտքը համակարգ սկսվեց անհաջողություններով: Նախ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից սեպտեմբերի 16-ին փախուստի դիմեց ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը, ապա երկու օր առաջ հերթական անգամ ընդվզեցին ցմահ դատապարտյալները՝ 40 հոգով հացադուլ սկսելով: Վերջիններս հերթական բաց նամակն ուղղեցին Սերժ Սարգսյանին:

Դատապարտյալներն իրենց նամակում ընդգծում են, որ տարբեր պաշտոնյաներ իրենց հետ հանդիպման ժամանակ շեշտում են, որ նախագահից ցուցում պիտի լինի, որից հետո կարող են իրենց բարձրացրած հարցին ընթացք տալ: «Մեծարգո պարոն նախագահ, մենք` ցմահ ազատազրկման դատապարտվածներս, ծայրահեղ հուսահատությունից դրդված, հայտարարում ենք անժամկետ հացադուլ: Հայցում ենք Ձեր բարեհոգի ներողամտությունը, որ ստիպված ենք խլել Ձեր թանկագին ժամանակից մի քանի րոպե և Ձեր ուշադրությունը հրավիրել 1992թ.-ից սկսված և տարիներ շարունակ օրենքներն անտեսելու և չկատարելու հետևանքով առաջացած ու խորացած խնդիրների չլուծված լինելու հանգամանքին:

Հարգարժան պարոն նախագահ… բոլորը մեզ հավատացնում են, որ իրենցից կախված ամեն ինչ արված է, և «նախագահականի» կողմից ցուցումի են սպասում, որ անցնեն գործնական քայլերի և կոնկրետ լուծումներ տան կուտակված խնդիրներին` վերացնելով մեր հանդեպ կատարված անօրինությունը:

Իրավասու սուբյեկտներն իրենց անգործությունն այսկերպ մեկնաբանելով` կամա թե ակամա տպավորություն են ստեղծում, որ երկրում արդարության թիվ 1 երաշխավոր պետության նախագահը չի շտապում ժամ առաջ վերականգնել օրինականությունն ու արդարությունը, իսկ իրենք ոչինչ չեն կարող անել, քանի դեռ հրաման չեն ստացել:

Հարգելի պարոն նախագահ, տարիներ շարունակ խաբված ու հուսալքված լինելով, մենք չենք հավատում, որ Ձեզ պատշաճ ձևով ներկայացվել է ճշմարտացի իրականությունը տվյալ խնդրի վերաբերյալ: Այդ պատճառով խնդրում ենք Ձեզ Ձեր կողմից վստահված, գործի մանրամասներին լավատեղյակ, բանիմաց իրավագետ գործուղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` ցմահ բանտարկյալների հետ հանդիպման. մենք լիարժեք ու ամբողջական կներկայացնենք փաստացի պատկերը… Պարոն նախագահ, մենք համոզված ենք, որ կգտնվեն անձինք, ովքեր, գուցե անգիտակցաբար և ոչ թե չարամտորեն, կփորձեն մեր բողոքի ծայրահեղ արտահայտումը ներկայացնել որպես ճնշման փորձ, սակայն իրականում անօգնական, տարիներ շարունակ խաբված, անուշադրության մատնված մի խումբ մարդիկ, դիմելով բողոքի այս ծայրահեղ ինքնավնասող ձևին, խնդրում են ընդամենը ուշադիր լսել իրենց, օբյեկտիվորեն ուսումնասիրել խնդիրը և օրինական, արդարացի լուծում տալ դրան: Համոզված ենք, որ այս քայլը կամրապնդի օրենքի գերակայությանը ձգտող մեր իշխանության ու կառավարության դիրքերն ու մեր պետականության հիմքերը: Ընդունեք մեր խորին հարգանքները և Հայաստանը հայ մարդու երազանքների երկիր դարձնելու գործում Ձեր նախաձեռնությանը մեր բարեմաղթանքներն ու աջակցությունը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում