Սիրիան աջակցում է ցանկացած միջազգային ջանքին, որ ուղղված է ընդդեմ միջազգային ահաբեկչական խմբավորումների: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Նրա խոսքերով` Դամասկոսը վճռականորեն է տրամադրված շարունակելու պատերազմը ծայրահեղականների դեմ իր տարածքում: Սիրիայի առաջնորդը նաև ընդգծել է, որ կոալիցիայի բոլոր գործողությունները պետք է իրականացվեն ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պայմանավորվածություններին և կոնվենցիաներին համապատասխան: