Samsung ընկերությունը Galaxy շարքի համար նոր աքսեսուար է թողարկել՝ Power Sharing լարը: Այն պլանշեթին կամ սմարթֆոնին միացնելիս ցանկացած սարքավորում լիցքավորվում է: Նորույթը 20 դոլարով է վաճառվում, գրում է hitech.vesti.ru-ն:
Էներգիայով կիսվելու հնարավորություն ունեն հետևյալ մոդելները՝ Galaxy S5, Galaxy Tab S 10.5, Galaxy Tab S 8.4, Galaxy Alpha, Galaxy Avant և Galaxy Note 4: Ընկերության կայքի համաձայն՝ Power Sharing-ը համատեղելի է ցանկացած սարքավորման հետ, որը լիցքավորվում է microUSB-լարով: Դրանք կարող են լինել սմարֆոններ կամ պլանշեթներ, խելացի ժամացույցներ և Bluetooth գարնիտուրներ: