ԱՄՆ-ը թույլ չի տա, որպեսզի երկրների սահմանները խանգարեն «Իսլամական պետության» դեմ պայքարին: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ հանդիպումից հետո, գրում է ITAR-TASS-ը:
«Մենք ամենասկզբից հստակորեն հասկացրել ենք, որ թույլ չենք տա, որպեսզի աշխարհագրությունը կամ սահմանները մեզ խանգարեն գործողություններ ձեռնարկելու ընդդեմ ISIS-ի: Մենք այդ ահաբեկիչներին թույլ չենք տա թաքնվել` որտեղ էլ որ լինի»,- ասել է Քերին:
«ISIS-ը սպառնում է ոչ միայ Իրաքի, Սիրիայի և ողջ տարածաշրջանի կայունությանը, այլև աշխարհի մյուս երկրներին, այդ թվում` այստեղ»,- հավելել է Քերին: