Ուելսի կուսակցությունը ձգտում է հասնել Բրիտանիայից անկախանալու հանրաքվեի անցկացմանը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին է հայտարարել Ուելսի կուսակցության առաջնորդ Լին Վուդը:
«Սա այն է, ինչ պետք է Ուելսին՝ քաղաքացիական շարժում և հեղափոխություն ժողովրդավարական երկրում: Այն ամենը, ինչ տեսել ենք Շոտլանդիայում»,- պատմել է Վուդը:
Վուդի խոսքերով՝ Ուելսի անկախությունը «մեկ սերունդ անց կարող է իրականություն դառնալ»:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեն անցկացել է սեպտեմբերի 18-ին: Շոտլանդիայի անկախության հակառակորդները հաղթել են՝ հավաքելով ձայների 54%-ը: