ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները նախապես տեղեկացվել են երկրի տարածքում գրոհայինների դիրքերին հարվածելու մասին: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Ես ցանկանում եմ նկատել, որ կառավարությունը նախապես նախազգուշացված է եղել այդ մասին: Ես նաև ցանկանում եմ նշել, որ հարվածները հասցվել են շրջաններում, որոնք այլևս իշխանությունների վերահսկողության ներքո չեն գտնվում»,-ասել է Պան Գի Մունը:
Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է զոհեր թույլ չտալ քաղաքացիական անձանց շրջանում: