Սիրիացի քրդերն աջակցում են միջազգային կոալիցիայի գործողություններին ընդդեմ Սիրիայում գործող իսլամիստների: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սիրիայի ժողովրդավարական միություն կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմին:
«Մենք ողջունում ենք ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայում ահաբեկիչների դիրքերին հարվածներ հասցնելը»,- ասել է Մուսլիմը:
Նա նաև հայտնել է քրդերի պատրաստակամության մասին՝ համագործակցելու ահաբեկչության դեմ պայքարում, որը «Մերձավոր Արևելքում սպառնում է բոլոր մարդկային արժեքներին»: