Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի Bad Robot պրդյուսերական ընկերությունը և Hulu առցանց ալիքը համաձայնագիր են կնքել 9 սերիա ունեցող հեռուստանախագծի թողարկման մասին`ըստ Սթիվեն Քինգի «11/22/63» ստեղծագործության, հաղորդում է Deadline-ը:
Նոր սերիալի գլխավոր հերոսը կլինի ամերիկացի դպրոցական ուսուցիչը, որը կուղևորվի անցյալ` նախագահ Ջոն Քենեդիի սպանությունը կանխարգելելու համար:
Սերիալը նախատեսվում է միայն մեկ եթերաշրջանի համար, սակայն Hulu-ում չեն բացառել նախագծի երկարաձգումը մյուս եթերաշրջաններում, որոնց սյուժեն ևս կառնչվի պատմական ժամանակաշրջաններին: Դերասանական կազմը և սերիալի թողարկման օրը դեռևս հայտարարված չեն: