Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է թիմի նպատակների մասին Ռուսաստանի Գավաթի խաղարկությունում:
Սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի Գավաթի խաղարկության շրջանակներում «Դինամո»-ն մրցելու է «Շիննիկ»-ի հետ:
«Նպատակը մեկն է` հասնել մինչև եզրափակիչ ու հաղթել այդ խաղում: Չգիտեմ, թե ով պետք է կանգնի թիմի դարպասին հաջորդ խաղում, քանի որ մարզչական շտաբը դեռ որոշում չի կայացրել: Սակայն մի բան փաստ է, որ մենք լուրջ ենք վերաբերվում մեր մրցակցին, եթե նույնիսկ թիմի դարպասապահը լինի երիտասարդներից մեկը»-, Բերեզովսկիի խոսքերը մեջբերում է Sportbox-ը: