Անգլիական «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է թիմում տիրող իրավիճակի մասին.
«Ակումբում միշտ կարևոր է փոխադարձ հարգանքը: Կարևոր չէ` դու համաշխարհային ֆուտբոլի աստղ ես, թե թիմի նորեկ, կարևորն այն է, որ բոլորի նկատմամբ այստեղ վերաբերվում են հարգանքով:
Հենց սա է պատճառը, որ ես սիրում եմ «Արսենալ»-ը ու ցանկանում եմ մնալ այստեղ: «Արսենալ»-ը նման է մի մեծ ընտանիքի: Ես կարծում եմ, որ երբ թիմի ներսում այսպիսի մթնոլորտ է, ապա դրա շնորհիվ մենք կհասնենք մեր առջև դրված նպատակներին»-,Օզիլի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: