Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Արմավիրում եղբորից ազատվելու համար քույրը հայտարարել է, թե եղբայրը բռնաբարել է իրեն

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Զինա Նորոյանի (անուն-ազգանունը փոխված է) գործի դատական քննությունը:

Զինան մեղավոր է ճանաչվել ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Զինան իր եղբորն է սուտ մեղադրել ծանր հանցագործության կատարման համար:

Գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նա հաղորդում է տվել, թե 2014 թվականի մարտի 19-ի երեկոյան եղբայրն իրենց տանը խոհանոցային դանակի սպառնալիքով իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ապա նույն օրը փորձել է նույնը կրկնել, բայց ինքը մի կերպ փախել է նրա ձեռքից:

Զինայի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել 2014 թվականի մարտի 29-ին: Զինան ճանաչվել է տուժող:

Հունիսի 26-ին արդեն հարուցվել է նոր քրեական գործ՝ սուտ մատնություն կատարելու վերաբերյալ, և Զինան մեղադրյալի կարգավիճակ է ձեռք բերել, իսկ նրա եղբայրը վերածվել է տուժողի:

Զինան վատառողջ է, նրա ձեռքն ու ոտքը պարալիզացված են, նա երկրորդ խմբի հաշմանդամ է:

Գործի քննությամբ պարզվել է, որ Զինան բնակվել է եղբոր հետ համատեղ: Վերջինս հակում է ունեցել ալկոհոլի նկատմամբ, մի քանի անգամ բուժվել է ալկոհոլամոլությունից, բայց դրական արդյունք չի եղել:

2014 թվականի մարտի կեսերին եղբայրը մի քանի օր հիվանդ պառկել է անկողնում: Նրան խնամել է քույրը՝ Զինան: Քույրը եղբոր տված գումարներով խանութից սննդամթերք ու օղի է գնել նրա համար: Ալկոհոլի ազդեցության տակ ընկնելով՝ եղբայրը պարբերաբար վիրավորել է քրոջը, անպատվել:

Զինան միջոց է փնտրել եղբոր վիրավորանքներից ազատվելու համար: Ու որոշել է հաղորդում տալ ոստիկանությունում ու միանգամից ազատվել եղբորից…

Մարտի 19-ին նա զանգահարել է իրենց գյուղի համայնքային ոստիկանին, հայտնել՝ իբր եղբայրը բռնաբարել է իրեն: Նույն օրը Զինան նույնաբովանդակ հաղորդում է տվել ոստիկանության բաժնում:

Զինան իրեն լիովին մեղավոր է ճանաչել, գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել Զինայի անձը բնութագրող տվյալները, առողջական վիճակը:

Զինան մեղավոր է ճանաչվել, դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման: Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել ու սահմանվել 1 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում