Մադրիդի «Ռեալ»-ը չի պատրաստվում վաճառել թիմի կիսապաշտպան Իսկոյին, հաղորդում է Sportsmole.co.uk-ը:
Վերջինիս ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը, սակայն, ինչպես պարզ է դարձել Daily Star-ին, «սերուցքայիններ»-ի իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին չի պատրաստվում բաժանվել իր թիմի կիսապաշտպանից: