Պապարացիներին վերջապես հաջողվել է Ջենիֆեր Լոուրենսին և Քրիս Մարտինին միասին լուսանկարել: Դերասանուհուն և երաժշտին նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում, ուր նրանք ժամանել են մասնավոր ինքնաթիռով iHeart Radio երաժշտական փառատոնին մասնակցելու համար, փոխանցում է Spletnik.ru-ն:
Հիշեցնենք, որ ամռան սկզբին Լոուրենսը հերթական անգամ բաժանվել է բրիտանացի դերասան Նիկոլաս Հոլթից, իսկ Մարտինը, իր հերթին, մարտ ամսին բաժանվել է Գվինեթ Փելթրոուից: