Ամերիկյան հասարակությունը պատրաստ չէ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության սցենարին, որն առաջարկում է նախագահ Բարաք Օբաման: Այս մասին գրում է The Washington Post պարբերականը:
Նշվում է, որ հասարակական կարծիքի հարցման արդյունքումերևում է, որ ամերիկացիների 48 տոկոսը հավանության չի արժանացնում նախագահի քաղաքականությունը` կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, և, ընդհանուր առմամբ, դժգոհ է Վաշինգտոնի արտաքին քաղաքական ուղղությունից:
«Օբամայի խնդիրն այն է, որ ահաբեկիչների դեմ պայքարում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հետընթաց չունի: Օբաման միակ նախագահն էր, որը ցանկանում էր վերջ տալ Իրաքի կամպանիային, բայց այժմ նա նորովի է գործարկում այն: Հասարակությունը չի հասկանում` ինչո՞ւ նախագահն այդպես կտրուկ փոխեց իր դիրքորոշումը»,- գրում է պարբերականը: