Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Արսենալ»-ն ու «Ռեալ»-ը համաձայնության են եկել գերմանացի կիսպաաշտպան Սամի Խեդիրայի տրանսֆերի հարցում: Տեղափոխության արժեքը կազմելու է 12 մլն եվրո:
Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն իր գործակալի հետ գտնվում է Լոնդոնում և բանակցում է անձնական պայմանագրի պայմանների շուրջ:
Խեդիրան պատրաստ է աշխատավարձի նվազեցման: Նրա ներկայիս շաբաթական աշխատավարձը կազմում է 200.000 ֆունտ: