Սեպտեմբերի 24-ին կատալոնական «Բարսելոնա»-ի երիտասարդական թիմն ընկերական հանդիպում է անցկացնելու Ինդոնեզիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ, հաղորդում է Barcastuff-ը:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը կմասնակցի նաև 4 ամսով որակազրկված հարձակվող Լուիս Սուարեսը:
Հանդիպումն ընկերական բնույթ է կրելու, այդ իսկ պատճառով Սուարեսը կարող է մասնակցել այդ հանդիպմանը:
Հավելենք, որ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողի որակազրկմանը մնացել է մեկ ամիս: