«Նյու-Յորք Սիթի»-ի 36-ամյա կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով «Մանչեսթեր Սիթի»-ում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, չի շտապում վերադառնալ ԱՄՆ:
Վարձակալական պայմանագրի ժամկետը նախատեսված էր մինչև 2014թ. դեմտեմբերի 31-ը:
Mirror-ի տեղեկություններով՝ Լեմպարդը, ով «Սիթի»-ին փրկեց պարտությունից «Չելսի»-ի դեմ խաղում՝ խփելով պատասխան գոլը, «ազնվականներ»-ի կազմում մնալու է մինչև 2015-ի փետրվար: