Լիբանանի նախագահ ընտրելու 5 ամսում 12-րդ փորձը տապալվել է, ընտրությունները հետաձգվել են հոկտեմբերի 9-ին: Այս մասին երեքշաբթի հայտնում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիին:
Հերթական անգամ երկրի ղեկավար չի հաջողվել ընտրել քվորումի բացակայության պատճառով. նշանակված ժամին խորհրդարանում է եղել ընդամենը 58 հոգի 128 պատգամավորից:
Որպեսզի առաջին փուլում ընտրությունները կայանան, գաղտնի քվերակության ընթացքում թեկնածուներից մեկի օգտին պետք է քվեարկի խորհրդարանի պատգամավորների երկու երրորդը, այսինքն՝ առնվազն 86 պատգամավոր:
Երկրի նախագահի պաշտոնը արդեն 101 օր է, ինչ թափուր է, այն բանից հետո, երբ մայիսի 25-ին այն ազատեց Միշել Սուլեյմանը: Լիբանանում, ընդունված է, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է քրիստոնյա-մարոնի: