Ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը սև-սպիտակ է դարձրել Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնս. Կորած տապանի որոնումներում» ֆիլմը ու դրանում ձայնը փոխել է երաժշտության: Արդյունքը Սոդերբերգը տեղադրել է իր կայքում:
Նա նշել է, որ այդ փորձն իրականացրել է կրթական նպատակներով: Վերջինս կարծում է, որ այդ եղանակով բոլոր ցանկացողները կկարողանան կենտրոնանալ Սփիլբերգի բեմադրության յուրահատկությունների վրա:
«Ցանկանում եմ, որ դուք նայեք այդ ֆիլմն ու մտածեք միայն բեմադրության, կադրերի կառուցման, տեղաշարժման հերթականության, մոնտաժի յուրահատկության մասին»,- իր աշխատանքը մեկնաբանել է Սոդերբերգը: