Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ս.Ալեքսանյանը միայն ինսուլինից պետբյուջեից տարեկան 700 մլն․ դրամ շահույթ է ստացել․Ի. Զաքարյանը հրաժարվում է գնահատական տալ

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այս շաբաթ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ներկայացնում է 2013թ. հաշվետվությունը: Այսօր նա հաշվետվության՝ առողջապահության ոլորտին վերաբերող հատվածը ներկայացնում էր Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում:

Նշենք, որ հատկապես այս ոլորտում ՎՊ-ն հայտնաբերել էր բավականին աղմկոտ դեպքեր: Օրինակ, ըստ ՎՊ հաշվետվության, Առողջապահության նախարարությունը 2012թ. և 2013թ. առաջին կիսամյակում «Նատալի ֆարմ» և «ՄԼՆ ֆարմ» ընկերություններից մրցութային կարգով ձեռք է բերել ավելի քան 224 հազար սրվակ ինսուլին՝ 1 սրվակը 4800 դրամ արժողությամբ: Հետագայում՝ 2013-2014թթ. Համար, բանակցությունների միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերվել ինսուլինը ձեռք բերել «Նովո-Նորդիսկ Ա/Կ» ընկերությունից գրեթե եռակի ցածր գնով՝ 1 սրվակը 1345 դրամ արժողությամբ: Եվ այդ գործարքի արդյունքում 2014թ. միայն ինսուլինի գնման դեպքում տեղի է ունենում 736 մլն դրամ պետական միջոցների խնայում:

Արդյոք այս հանգամանքը չի՞ նշանակում, որ տարիներ շարունակ եռակի թանկ ինսուլին գնելով՝ Առողջապահության նախարարությունը միտումնավոր վատնել կամ փոշիացրել է պետական միջոցները: Կամ արդյոք այդ գնումներում կոռուպցիոն մեծ ռիսկե՞ր չկան:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ի.Զաքարյանը հրաժարվեց գնահատական տալ նման երևույթներին՝ ասելով, թե ինքն ու իր ղեկավարած կառույցը չպետք է մտնեն այդ դաշտը, և որ իրենք ընդամենը փաստերն են հրապարակում:

Հայտնի է, «Նատալի ֆարմ» ընկերությունը պատկանում է ԱԺ Հանրապետական խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Այսինքն՝ Ս.Ալեքսանյանը տարիներ շարունակ միայն ինսուլինի բիզնեսից պետական բյուջեից տարեկան մոտ 700 մլն դրամ շահույթ է ստացել: Իսկ Ս.Ալեքսանյանն այսօր հիմնական դեղ ներկրողն ու իրացնողն է: Արդյոք սա չի՞ նշանակում, որ բոլորովին էլ պատահական չէ, որ հենց Ս.Ալեքսանյանին պատկանող ընկերությունն է Առողջապահության նախարարության հիմնական դեղ մատակարարողը, և որ այդ ճանապարհով պետբյուջեի միջոցները հոսում են նրա գրպանը: Ի.Զաքարյանը հրաժարվեց պատասխանել նաև այս հարցին՝ ասելով, թե իրենց գործառույթի մեջ չի մտնում բացահայտելը, թե որ ընկերությունը ում է պատկանում:

ՎՊ նախագահը նաև հավելեց, որ պետական միջոցներով դեղերի գնումների ոլորտը 2014 և 2015 թթ. նույնպես իրենց ուշադրության կենտրոնում է, և որ ինսուլինից բացի՝ վերահսկելու են շաքարային դիաբետի համար անհրաժեշտ այլ դեղորայքների, ինչպես նաև հակաբորբոքային ու հոգեմետ դեղերի գնումների ոլորտը: Ի.Զաքարյանը հավելեց նաև, որ Գերմանիայի իրենց գործընկերոջ հետ ունեն պայմանավորվածություն, որ որոշ դեղատեսակներ ուղարկեն այնտեղ փորձաքննության՝ պարզելու համար, թե արդյոք դրանք համապատասխանո՞ւմ են իրենց տեխնիկական պահանջներին:

Ի.Զաքարյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր այն հարցին, թե 2013թ. բյուջեի որքա՞ն մասն է գտնվում կոռուպցիոն ռիսկի գոտում: Անցած տարի, հիշեցնենք, նա բավականին աղմկոտ հայտարարություն արեց, թե պետական բյուջեի 70 տոկոսը գտնվում է կոռուպցիոն ռիսկի տակ: Այս և մի քանի այլ աղմկոտ հայտարարությունների պատճառով նա սուր քննադատության ենթարկվեց թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ ՀՀԿ-ական պատգամավորների ու նախարարների կողմից: Հավանաբար այդ պատճառով էլ ՎՊ նախագահն այժմ զգուշանում է գնահատականներ հնչեցնելուց և սուր հայտարարություններ անելուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում