Եվրահանձնաժողովը կարող է վերսկսել Google-ի նկատմամբ հակամենաշնորհային հետաքննությունը: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը Բյրուսելում հայտարարել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Խոակին Ալմունիան:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը նոր պահանջներ ունի մրցակցության մասին եվրոպական օրենսդրության խախտման ոլորտում Google-ի վերջին առաջարկների վերաբերյալ:
«Ամսվա սկզբում ես Google-ին խնդրեցի բարելավել իր առաջարկները: Եվ հիմա մենք պետք է տեսնենք՝ արդյոք ընկերությունը կկարողանա բավարարել մեր խնդրանքը և վերացնել այդ պահանջները: Եթե դա տեղի չունենա, հաջորդ տրամաբանական քայլը կլինի պահանջների մասին պաշտոնական ծանուցում պատրաստելը»,- ասել է Ալմունիան:
Այս տարվա փետրվարին Եվրահանձնաժողովը և Google-ը համաձայնեցրել են փոխզիջումային առաջարկները հակամենաշնորհային վարույթը կասեցնելու համար: