Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ Ա Սերիայի չեմպիոնի կոչման համար չեն պայքարելու ընդամենը 2 ակումբներ՝ «Յուվենթուս»-ն ու «Ռոմա»-ն:
47-ամյա մասնագետը կարծում է, որ չեմպիոնական տիտղոսը կրկին նվաճելու համար իր թիմը պետք է դուրս գա խաղադաշտ ու ամեն անգամ ցուցադրի լավագույն խաղը:
«Սկուդետոյի համար միայն «Յուվենթուս»-ն ու «Ռոմա»-ն չեն պայքարելու: Կան նաև «Միլան»-ը, «Ինտեր»-ը, «Լացիո»-ն, «Ֆիորոնտինա»-ն ու «Նապոլի»-ն: Չեմպիոն դառնալու համար պետք է ամեն անգամ մեր լավագույն խաղը ցուցադրենք»,- Ալեգրիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն: