Շոտլանդիայի խորհրդարանը կարող է դառնալ միակ քաղաքական ինստիտուտը երկրում, որտեղ գլխավոր դիրքերը կզբաղեցնեն կանայք՝ գրում է The Times-ը:
Սպասվում է, որ Նիկոլա Ստերջիոնը՝ առաջին նախարարի տեղակալը, կհայտարարի իր մտադրության մասին՝ առաջադրվել Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավարությունում: Եթե դա նրան հաջողվի, ապա երեք հիմնական կուսակցությունները կղեկավարեն կանայք: