Եգիպտոսի իշխանություններն օպերատիվ շտաբ են ստեղծել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի շուրջ իրավիճակի մոնիտորինգի համար: Այս մասին հայտնում է «Ալ-Յաում աս-Սաբիա» լրատվական պորտալը:
Երկրի ԱԳՆ-ում տեղեկացված աղբյուրների տվյալներով՝ համապատասխան կառույցի ստեղծման որոշումն ընդունվել է Իրաքում և Սիրիայում գրոհայինների դիրքերի ուղղությամբ ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հարվածների սկսվելուց հետո: Միաժամանակ, ինչպես նշել են դիվանագետները, Կահիրեն չի պատրաստվում «ռազմական միջամտություն անել» ծայրահեղականների դեմ պայքարի շրջանակներում: «Եգիպտոսն ամեն կերպ աջակցում է այդ ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմին, սակայն կսահմանափակվի միայն տեղեկատվական համագործակցությամբ»,- նշել են նրանք: