Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

«Ո՞վ է վարչապետը, ինչ պահանջում են սուսիկ-փուսիկ անում է»․ Եռյակը մշակում է ամբողջական իշխանափոխություն պահանջելու ձևերը

Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական եռյակի հերթական հանդիպումը, որն այս անգամ տեղի ունեցավ առանց Դաշնակցություն խմբակցության մասնակցության:

Հիշեցնենք. ՀՅԴ-ն անցած շաբաթ որոշել էր չմասնակցել հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքին, քանի որ քառյակի մյուս ուժերը՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունները որոշել էին, որ այդ միջոցառման ժամանակ պետք է քննադատեն իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները: ՀՅԴ-ն կողմ է այդ փոփոխություններին, քանի որ դրանցով իշխանությունները նախատեսում են Հայաստանում ներդնել խորհրդարանական կառավարման համակարգ: Իսկ քառյակի այս ուժերը գտնում են, որ այդ փոփոխություններով իշխանությունները ցանկանում են վերարտադրվել:

Եռյակի այս նիստը տեղի ունեցավ «Ժառանգություն» խմբակցությունում: Նիստի ավարտից հետո խմբակցութան ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ քննարկել են չորս հարցեր:

Նախ՝ որոշել են մարզային այցելությունների հերթականությունն ու ժամանակացույցը և նախատեսել սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 8-ը անցկացնել 10 փոքր հանրահավաքներ կամ հանդիպումներ: Իսկ առաջին այցը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ Աբովյան քաղաքում, երկրորդը սեպտեմբերի 26-ին՝ Հրազդանում, այնուհետև 28-ին՝ Սիսիանում և Կապանում, հոկտեմբերի 3-ին՝ Արարատում, հոկտեմբերի 4-ին՝ Իջևանում, հոկտեմբերի 6-ին՝ Վանաձորում և հոկտեմբերի 8-ին՝ Գյումրիում:

Քննարկել են այն գնահատականները, որ պետք է հնչեցնեն հանրահավաքի ժամանակ իշխանություններին ներկայացրած իրենց 12+1 պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ: Սկսել են ձևավորել հոկտեմբերի 10-ի հանրահավաքի օրակարգն ու դրա հետ կապված տեխնիկական հարցեր:

Ռ. Հակոբյանն այլ մանրամասներ չնշեց: Լրագրողների հարցերին՝ հոկտեմբերի 10-ին ի՞նչ պահանջեր են հնչելու, կամ կհնչի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականի և ամբողջական իշխանափոխության պահանջ, Ռ. Հակոբյանը պատասխանեց, թե նման հարցերը որոշելու են մարզային հանդիպումներից հետո ժողովրդից ստացած ազդակների արդյունքում: Նա նույն պատասխանը տվեց նաև այն հարցին, թե հոկտեմբերի 10-ից հետո կլինե՞ն շուրջօրյա հանրահավաքներ: Նա նաև հավելեց, թե առաջիկայում կքննարկվի հանրահավաքին եռյակի լիդերների մասնակցության հարցը:

Ռ. Հակոբյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկումների հետ, որ ՀՅԴ-ն դուրս է եկել քառյակից, կամ որ քառյակն այլևս միասնական չէ: Նա չցանկացավ անդրադառնալ ՀՅԴ-ից քառյակի նկատմամբ հնչող քննադատություններին: Մասնավորապես, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հեռուստաընկերություններից մեկին տված իր հարցազրույցում հայտարարել էր, թե եռյակի ուժերը վախենում են, որ իշխանությունները կընդունեն սահմանադրական փոփոխությունների իրենց փաթեթը, և լավ բան կլինի: Նա նաև հայտարարել էր՝ եռյակի ուժերը վարչապետի հրաժարականը չեն պահանջի, փոխարենը թիրախ են ընտրել սահմանադրական փոփոխությունները և այլն: Ռ. Հակոբյանն ընդամենը կոռեկտ չհամարեց ՀՅԴ-ից եռյակի նկատմամբ և եռյակից ՀՅԴ-ի նկատմամբ հնչող սուր քննադատությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում