Friday, 19 04 2024
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»

Էս հո Մալաթիայի շուկան չի՞. թեժ քննարկում կառավարությունում՝ վարչապետի և առևտրականների միջև

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի և տարբեր տոնավաճառների առևտրականների՝ կառավարության նիստերի դահլիճում կայացած հանդիպումն անցավ բավական թեժ մթնոլորտում: Այդ քննարկումը որոշ պահերի վերածվում էր շուկայական մթնոլորտի, երբ ամեն մեկն իր պահանջն էր ներկայացնում և փորձում էր հնարավորինս բարձր գոռալ, որ վարչապետին լսելի լինի: Հովիկ Աբրահամյանն էլ հետ չէր մնում նրանցից՝ հորդորելով քննարկումը «բազարի» չվերածել:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից տարբեր տոնավաճառների աշխատողներ հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ բողոքելով և պահանջելով իրենց նկատմամբ չկիրառել շրջանառության հարկը, որը փոփոխության է ենթարկվել, 3,5 տոկոսից դարձել է 1 տոկոս և ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից:

«Եթե հնարավոր է՝ հոկտեմբերի 1-ից մի՛ կիրառեք այս օրենքը: Մենք պատրաստ չենք այդ փոփոխությանը և ստիպված ենք ավելի շատ վճարել, որն արդեն մեր ուժերից վեր է: Այս օրենքը ժամանակատար և ծախսատար է, մենք ավելորդ ծախսեր ենք անելու, առանց այն էլ գործ չկա, և մարդիկ ահավոր նեղված են այս օրենքից: Հիմա փոքր ու միջին բիզնեսն ահավոր վիճակում է»,- արդեն կառավարության ներսում քննարկման ժամանակ դիմելով Հովիկ Աբրահամյանին՝ ասաց առևտրականներից մեկը: Մեկ ուրիշն էլ պատճառաբանեց, որ իրենք այդքան խելացի չեն, որ ամեն օր նման կարգի հաշվապահություն իրականացնեն:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ առևտրականների մտահոգությունները՝ կապված հոկտեմբերի 1-ի հետ, արդարացված չեն, և այդ օրվանից հարկայինը նրանց մոտ ստուգումներ չի իրականացնի: «Դուք հանգիստ եղեք: Մենք ձեզ որպես հարկատու չենք դիտարկում: Դուք որպես հարկատու մեզ հետաքրքիր չեք: Պարզապես խոշորները օգտագործում են ձեզ և շրջանցում են օրենքը: Մենք էլ ձեզ վերցնելով որպես հարթակ՝ ուզում ենք նրանց՝ խոշորներին, բերել հարկային դաշտ: Թե չէ դուք, կրկնում եմ, որպես հարկատու մեզ հետաքրքիր չեք»,- ասաց վարչապետը և բարկանալով անընդհատ կրկնվող նույն պահանջից՝ առևտրականներին թողեց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հետ ու հեռացավ:

Ամեն դեպքում, վարչապետի հետ հանդիպումից հետո էլ առևտրականներին որևէ բան հասկանալի չդարձավ: «Ընդամենը փափուկ բարձ»,- հանդիպումից հետո ասաց առևտրականենրից մեկը՝ հավելելով, որ ինքը չի հավատում, որ հոկտեմբերի 1-ից հարկայինը իրենց չի հետապնդելու, իսկ եթե հետապնդի, ապա իրենք կփակեն իրենց խանութներն ու կհեռանան Հայաստանից:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում