Բերտրան Բոնելլոյի «Սեն Լորան. Ոճը ես եմ» (Saint Laurent) ֆիլմը կպայքարի «Օսկարի» համար «Արտասահմանյան լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Կենսագրական դրամայի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի 67-րդ կինոփառատոնում՝ հայտնում է The Hollywood Reporter-ը:
Եվրոպական կինոթատրոններում ֆիլմը կհայտնվի 2014թ. սեպտեմբերի վերջին:
Կինոմրցանակաբաշխությունը տեղի կունենա 2015թ. փետրվարի 22-ին:
Ինչպես նշում է պարբերականը, Կաննում Բոնելլոյի ֆիլմի նկատմամբ քննադատները հնչեցրել են տարբեր կարծիքներ: Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ դերասան Գասպար Ուլյելի կերտած կերպարը ընդհանրապես չի համապատասխանում ֆրանսիացի մոդելավորողի իրական բնավորությանը: