Իսրայելցի զինվորականները խփել են սիրիական կործանիչ, որը խախտել է երկրի օդային տարածքը: Այս մասին Ria Novosti-ին հայտնել է բանակի մամլո ծառայության ներկայացուցիչը:
Վերջին ամիսներին Patriot ՀՕՊ համակարգերը առաջին անգամ չէ, որ իսրայելական սահմաններին խփում են անօդաչու թռչող սարքեր՝ արձակված Գազայի հատվածից և Սիրիայից, սակայն օդաչուով ինքնաթիռ երկար տարիների ընթացքում խփվել է առաջին անգամ:
«Խոսքը, ինչպես մենք հասկանում ենք, սահմանը խախտած կործանիչի մասին է: Այն խփել են Patriot համակարգի միջոցով Գոլանի բարձունքի երկնքում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խփված ինքնաթիռը խորհրդային արտադրության ՄիԳ-21 կործանիչ է: Օդաչուի ճակատագրի մասին չի հաղորդվում: