Չկատարած սպանության համար 23 տարի բանտում անցկացրած ամերիկացի Ուիլյամ Լոպեսը մահացել է իր գործով դատավարությունից մի քանի օր առաջ: Այս մասին գրել է The New York Post-ը: Տղամարդը մահացել է ասթմայի ուժեղ նոպայից:
Լոպեսը ազատության մեջ է հայտնվել 2013թ. հունվարին: Նա Նյու Յորքից պահանջել է 124 մլն դոլարի փոխհատուցում՝ անօրինական կալանքի համար: Ամերիկացու գործով դատավարությունը պետք է սկսվեր երեքշաբթի, սակայն անցած շաբաթ Լոպեսը մահացել էր:
Ինչպես պատմել է նախկին կալանավորի ընկեր ու փաստաբան Ջեֆրի Դեսկովիչը՝ Լոպեսը ծրագրում էր ուղևորություն իրականացնել ԱՄՆ-ում և արտերկրում:
«Նա ցանկանում էր գնալ քոլեջ և իրավաբանական դպրոց»,- հավելել է Դեսկովիչը: