«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը դիտարկում է անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի տրանսֆերի վարձակալական պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը: Այս մասին տեղեկացնում է Manchester Evening News-ը:
«Քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին անհանգստացնում է այն, որ Յայա Տուրեն պատրաստվում է միանալ Կոտ դ՛ Իվուարի հավաքականի ու մասնակցել Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը:
Այսպիսով՝ «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է բանակցություններ սկսել «Նյու-Յորք Սիթի»-ի հետ:
36-ամյա Լեմպարդը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 2 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ (իր նախկին թիմի՝ «Չելսի»-ի դեմ խաղում):