Կոստա Ռիկայի խաղաղօվկիանոսյան լողափում՝ զբոսավայրերից մեկում, որտեղ հայտնվել է խոշոր կոկորդիլոս, մեծ գործողություն է իրականացվել:
Սողունի հայտնվելը Խակո լողափում անհանգստություն էր առաջացրել բազմաթիվ հանգստացողների շրջանում, որոնք այդ մասին միանգամից տեղեկացրել էին իշխանությանը:
Դեպքի վայր էին ժամանել հրշեջներ, Կարմիր խաչի ու ոստիկանության ներկայացուցիչներ, որոնք որոնում էին մոտավորապես 3,5 մետր երկարության կոկորդիլոսին:
Գործողության ժամանակ անհրաժեշտ է եղել ներգրավել կամավորների և մոտորանավակներ:
Որսալուց հետո պարզվել է, որ կոկորդիլոսի քաշը 350 կգ է:
Որսված կենդանուն փոխանցել են շրջակա միջավայրի նախարարություն, որը կենդանուն պետք է տանի ու բաց թողնի նրա բնակության համար ավանդական վայրերը՝ գետերից մեկը: