Մայրաքաղաքի խոշոր տոնավաճառների՝ «Ֆիրդուսու», «Մալաթիայի», «Հրազդանի» հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Առևտրականներից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Նախ՝ առաջին հերթին մեր ղեկավարությունը թող մտածի այն մարդկանց մասին, ովքեր լքել են երկիրը, գնացել են Ստամբուլ, աշխատում են, վաճառվում են թուրքերին. դրանով ազգն է վերանում… Թող մտածեն աշխատատեղ բացեն: Եթե ուզում են երկիրը լքենք, թող բոլորին տոմս առնեն, երկիրը լքենք»:
Նշենք, որ առևտրականների դժգոհության պատճառն այն է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ապրանքների հաշվարկման նոր կարգ, համաձայն որի՝ աշխատակիցները պարտավորվում են ցանկացած ապրանքի համար հաշվետվություն և համապատասխան անդորրագիր ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն: