Կանադայի Համիլթոն քաղաքի ոստիկանությունը կալանավորել է 26-ամյա մի տղամարդու, որը հարբած անկարգություն է արել տեղի կաթոլիկ եկեղեցում, հայտնում է CTV հեռուստաալիքը:
Ոստիկանության տվյալով՝ տղամարդը, որի անունը չի հրապարակվում, հարբած եկել է Սուրբ Մարիայի անվան տաճար ինչ-որ կնոջ ընկերակցությամբ: Նրանք վիճել են, հետո հեռացել եկեղեցուց, ապա տղամարդը կիսամերկ վիճակով վերադարձել է ու անկարգություն արել:
Մասնավորապես խուլիգանը փորձել է «վաննա ընդունել» սուրբ ջրով լի ավազանում, կոտրել է եկեղեցական իրերն ու ցանկացել է այրել խորանը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են եկեղեցու դռների մոտ պառկած:
Ներկայումս տղամարդը կալանավորված է: Նրան արդեն տուգանել են 10 հազար դոլար: