Ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման համար «Լիվերպուլ»-ը կարող է տուգանվել 7 մլն ֆունտով:
«Լիվերպուլ»-ը, որը նախորդ մրցաշրջանում չի մասնակցել Չեմպիոնների լիգային, ներկայացրել է ֆինանսական հաշվետվությունը:
Մերսիսայդյան ակումբի եկամտի ու ծախսերի բացասական տարբերությունը նախորդ մրցաշրջանում հասել է 49.8 մլն ֆունտի: Այս մասին տեղեկացնում է The Times-ը:
Այսպիսով՝ ակումբը կարող է չստանալ Չեմպիոնների լիգայից հասանելիք 7 մլն ֆունտը, որը թիմը պետք է ստանար որպես պարգևավճար: