Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

«Կառավարությունը չի գտել ներդրումներ բերելու բաղադրատոմսը»

Տնտեսական աճի տեմպերը դանդաղում են հատկապես արդյունաբերության մեջ, ներդրումների ծավալը ևս գոհացուցիչ չէ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ կառավարությունը փորձում է աշխատանքներ տանել նաև օրինագծերի տեսքով, բայց դեռ տեսանելի արդյունքներ չկան: «Այսօրվա կառավարությունը դեռ չի գտել այն կոնցեպտը, ռեցեպտը, որով ներդրողներ կբերեն: Պիտի ներդրողի ականջին հասցնենք, որ Հայաստանում ներդրումները կատարելը անվտանգ է»,- ասաց նա:

Ըստ Մելքումյանի՝ պիտի ազատագրվել նաև մենաշնորհից, և իրավիճակը շտկելու համար քաղաքական կամք է պետք: Պատգամավորի համար զավեշտալի են այն պնդումները, թե Սահմանադրությունը չի պարտադրում կառավարությանը սոցիալական բարեփոխումներ անել, ուստի սահմանադրական բերեփոխումներով այդ խնդիրը կլուծվի: Ըստ նրա՝ բարեփոխումները ոչ թե Սահմանադրությամբ, այլ օրենքներով և դրանք հարգելով են երաշխավորվում:

Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե Հայաստանում ինչպիսի տնտեսական իրավիճակ կլինի Եվրասիական միությանը անդամակցությունից հետո, Մ.Մելքումյանն ասաց. «Երեք հիմնադիր երկրների համար միությունը զուտ քաղաքական նշանակություն ունի, իսկ մեզ համար՝ 170 միլիոնանոց շուկայից ակնկալիքներ ունենք, բայց մենք սա ավելի շատ անվտանգության ռեժիմի ձևաչափում ենք ընդունել»:

Տնտեսագետը անդրադարձավ նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խնդրին և Հայաստանի վրա դրանց հնարավոր ազդեցությանը: Ըստ նրա՝ դրանք իրավական ազդեցություն չեն ունենա, բայց տրասֆերտները կնվազեն: Բացի դրանից, պատժամիջոցների շարունակական լինելու պարագայում, պատժամիջոցները կազդեն նաև բանկային, Էներգետիկ համակարգի վրա:

Մ.Մելքումյանը անդրադարձավ նաև ոչիշխանական ուժերի հանրահավաքին՝ նշելով, որ ամենատարբեր հարցեր են քննարկվելու՝ Սահմանադրությունից միչև փոքր և միջին բիզնեսի խնդիրները: Ըստ նրա՝ հանրահավաքի ուժը կերևա հենց հանրահավաքի օրը: Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից քառյակի 12 պահանջենրի իրականացմանը, պատգամավորը հորդորեց չշտապել: «12 կետերից շատ քիչ բան է արված, բայց չշտապենք, ժամանակը գա-լրանա, տեսնենք»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում