Մուրհեդի դատարանը (Մինեսոտա նահանգ) երկօրյա կալանքի և մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Շարոն Լավոն Ռուսոյին հարևանուհուն շնորհավորական բացիկ ուղարկելու համար՝ հաղորդում է In Forum-ը: Կինը խախտել է դատական հրամանը, որով արգելվում էր նրա ցանկացած տիպի շփումը հարևանների հետ:
Արգելքը սահմանվել էր մի քանի տարի առաջ, իսկ պատճառը հարևանների մշտական վեճերն էին:
Դատարանում Ռուսոյի փաստաբանը հայտարարել էր, որ բացիկը հարևան ընտանիքին չէր կարող որևէ կերպ վնասել, սակայն «զոհի» պնդմամբ՝ իրեն վախեցրել է սուրբծննդյան շնորհավորանքը: Դատախազը Ռուսոյի համար խնդրել է 90-օրյա կալանք:
Դատավոր Գալեն Վաան ընդունել է, որ բացիկի ուղարկումը բարդ հարաբերությունների դեպքում իսկապես կարող է վախեցնել, և Ռուսոյին դատապարտել է երկօրյա կալանքի և մեկ տարվա պայմանական ազատազրկման: