Անգլիայի ֆուտբոլի միությունը ծրագրում է ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնում առաջադրել ՔՓՌ-ի պաշտպան Ռիո Ֆեդինանդի թեկնածությունը:
Independent-ի տեղեկացմամբ՝ հունիսին վերոգրյալ պաշտոնը թափուր կմնա, քանի որ կլրանա հյուսիսիռլանդացի Ջիմ Բոյսի պաշտոնավարման ժամկետը: ԱՖՄ-ն նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործադիր տնօրեն Դևիդ Հիլը հրաժարվել է առաջադրել իր թեկնածությունը:
35-ամյա Ֆերդինանդի թեկնածությունը դիտարկվում է չնայած այն բանի, որ նա շարունակում է մարզական կարիերան ՔՓՌ-ում:
Եթե Ֆերդինանդը համաձայնի առաջադրել թեկնածությունը, ապա պետք է մրցակցի Շոտլանդիայի ու Ուելսի թեկնածուների հետ: