Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 1-ին կայցելի Վաշինգտոն և կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տանը:
Երկկողմ հանդիպման օրակարգն առաժմ չի հաղորդվում: Սպասվում է, որ ԱՄՆ և Իսրայելի ղեկավարները կքննարկեն Մերձավոր Արևելքում իրավիճակը՝ ներառյալ պաղեստինյան տարածքներին, Սիրիային և Իրաքին առնչվող հարցեր: