Tuesday, 23 04 2024
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել

Առաջիկայում միջազգային դատարանում կսկսվի Խուդյանի գործով դատավարությունը

Սփյուռքահայ ներդրող, գործարար էդմոն Խուդյանի գործով դատական գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, և այս պահին կողմերի միջև բանակցություններ են ընթանում, որից հետո կսկսվի բուն դատավարությունը:

Հիշեցնենք, որ Խուդյանը, հույսը կտրելով Հայաստանում արդարադատության հասնելուց, դիմել էր Վաշինգտոնի ներդրումային վեճերի կարգավորման միջազգային դատարան (International Court for Settlement of Investment Disputes): Այս միջազգային դատարան հնարավոր է դիմել 1994-1996 թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված համապատասխան փաստաթղթի շրջանակներում: Այն ամերիկացի ներդրողներին հնարավորություն է տալիս իրենց ներդրումային վեճերը լուծել այդ ընթացակարգով:

Խուդյանի ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս դատավարությունը ընթանում է արբիտրաժային կարգով, ինչը իրենից որոշակի գաղտնիություն է ենթադրում: Հետևաբար, այս պահին որևէ բան ասել չենք կարող: «Միայն կարող եմ ասել, որ այս պահին կողմերը բանակցում են, ինչը կտևի 1.5-2 ամիս, որից հետո կսկսվի բուն դատավարությունը: Բայց այս պահին ավելի բան ասելը նպատակահարմար չենք գտնում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ նույն ընթացակարգով տարիներ առաջ արդարադատության հասավ նաև «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ տնօրեն Վան Գրիգորյանը, որը դատական վեճի մեջ էր ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ: Վան Գրիգորյանը նույն միջազգային դատարանի միջոցով Հայաստանից հետ ստացավ հսկայական փոխհատուցում, որի չափը, կողմերի համաձայնությամբ և դատավճռի համաձայն, այդպես էլ չհրապարակվեց: Չնայած ավելի ուշ մամուլում հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ փոխհատուցումը կազմում էր 37.5 մլն դոլար, որը վճարվեց Վան Գրիգորյանին հայաստանյան հարկատուների գրպանից:

«Ցավով եմ հայտնում, որ մի քանի օր առաջ սկսվեց Հայաստանի Հանրապետության դեմ իմ դատական գործընթացը: Հայաստանյան արդարադատության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ գործել են կողմնակալ ձևով, հովանավորել ենա հանցագործներին և խախտել օրենքներ: Ցավոք, դրա համար պատասխանատվության կենթարկվի Հայաստանի կառավարությունը կամ ավելի կոնկրետ՝ քաղաքացին: Այս դատը իմ բողոքն է Հայաստանի արդարադատությանը և ոչ Հայրենիքին կամ որևէ հայի,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Էդմոն Խուդյանը՝ հավելելով,- ցանկանում եմ նշել, որ Հայաստանում գործում են բազմաթիվ հաջողակ սփյուռքահայ գործարարներ, և իմ գործնական անհաջողությունը չի նշանակում, որ Հայաստանում հաջողության հասնել հնարավոր չէ: Սակայն Հայաստան-Սփյուռք համաժողովները ավելի արդյունավետ կլինեն, և Սփյուռքի լիարժեք ներուժը կգործի միայն իրական Արդարադատության Համակարգ ունենալու դեպքում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում