Thursday, 18 04 2024
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել

Հայ-ռուսական հերթական սկանդալը

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հերթական քննարկումը կրկին անցել է յուրօրինակ սկանդալով: Այս ակումբը ըստ էության հատնի դարձավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի պաշտոնական պրոպագանդայի դրոշակակիր Դմիտրի Կիսելյովը ակումբի երևանյան նիստում դժգոհեց, որ Հայաստանում ռուսերենը մոռանում են:

Եվ ահա ակումբի հերթական նիստում, առանց Կիսելյովի՝ իհարկե, սակայն ռուսերենը հաստատվել է որպես աշխատանքային լեզու: Սա տեղի է ունեցել ՌԴ մշակույթի նախկին նախարար, ՌԴ նախագահի մշակութային հարցերով ներկայիս ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի ներկայությամբ: Իսկ երբ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ակումբի նիստում բարձրացրել է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, ՌԴ նախագահի ներկայացուցիչը մի տարօրինակ արտահայտություն է արել՝ «Եթե Ադրբեջանը ԱՄՆ-ից զենք գներ, ավելի լա՞վ կլիներ»:

Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացուցիչը փաստորեն գաղափար անգամ չունի, որ ԱՄՆ-ը միակ պետությունն է, որ օրենսդրորեն արգելք է դրել Ադրբեջանին զենք մատակարարելու վրա: Խոսքը հայտնի 907 ուղղման մասին է, որով արգելվում է Ադրբեջանին զենք վաճառել, քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ: Եվ չնայած թուրք-ադրբեջանական լոբբինգի ջանքերին՝ ԱՄՆ-ը առ այսօր այդ ուղղումը պահում է և պահում է Ադրբեջանին սպառազինություն տրամադրելու էմբարգոն:

Այս պայմաններում ՌԴ նախագահի ներկայացուցչի արձագանքը ըստ էության պարզ վկայում է, որ Ռուսաստանն այս առումով որևէ ռացիոնալ, խելամիտ փաստարկ չունի և չի կարող ունենալ: Եվ սա, իհարկե, բնական է, որովհետև ի՞նչ փաստարկ կարող է ունենալ դաշնակից հայտարարված երկրին ստոր ձևով դավաճանելն ու նրան պատերազմով սպառնացող պետությանը մինչև ատամները զինելը:

Սրան զուգահեռ՝ ռուսաստանցի չինովնիկի հայտարարությունն ուղղակի հավասարազոր է նրան, որ Ադրբեջանը պատերազմ հայտարարի Հայաստանին, իսկ հետո էլ ասի, թե՝ «լավ կլինե՞ր, եթե Զիմբաբվեն պատերազմ հայտարարեր»:

Այսինքն՝ վաղը նույն հաջողությամբ Ռուսաստանը կարող է նպաստել Հայաստանի և Ղարաբաղի որևէ տարածքային կորստի, կարող է նպաստել որևէ արկածախնդրության և ասել՝ «լավ կլինե՞ր, եթե ամբողջը կորցնեիք»:

Եվ այս ամենը հնչեցվում է Հայաստանի լռության ներքո, և Հայաստանի անվտանգությունը հանձնվել է նման դիրքորոշում, նման մտածողություն և նման փաստարկներ ունեցող պետությանը, որը չարյաց փոքրագույնն է համարում, որ ինքն է վաճառում Հայաստանի շահերն ու անվտանգությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում