Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

Ամոթ սյունեցիներին, եթե թույլ տան Սուրեն Խաչատրյանի վերանշանակումը մարզպետի պաշտոնում

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Վերջին օրերին, մեր ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզի տարբեր քաղաքապետներ, տարբեր համայնքների ղեկավարներ կոչերով հանդես եկան՝ խնդրելով, պահանջելով իշխանություններից Սյունիքի մարզպետի թափուր մնացած պաշտոնում վերանշանակել Սուրիկ Խաչատրյանին: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, ակնհայտ է, որ այս բոլոր քայլերը, այս բոլոր հայտարարություններն ուղղորդված են՝ այսպես, թե այնպես իշխանությունների կամ նույն Սուրիկ Խաչատրյանի կողմից: Որքանո՞վ է այս պահին պահանջված Սուրիկ Խաչատրյանը:

 – Բանաստեղծներից մեկն ասել է՝ երկրպագու շուրթերին միշտ էլ կուռք է հարկավոր: Առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կրկնում եմ, որ վերջին շրջանում Սյունիքի կռապաշտ համայնքապետների մի մասին և այլ խամաճիկ պաշտոնյաների աղերսագիր ստորագրահավաքը, ինչպես նաև Ահարոն Ադիբեկյանի տխրահռչակ հասարակական հարցումը, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, ապացուցում են, որ արժանապատվություն ունեցող սյունեցիների և ոչ միայն սյունեցիների, այլև ընդհանրապես հայերի լռության, անտարբերության, հնազանդության պայմաններում շատ մեծ է վտանգը, որ ընդամենը երեք օր հետո Սյունիքում մարզպան կվերակարգվի Գորիսի ելուզակ Լիսկան:

Բայց ինչո՞ւ է պահանջված Սուրիկ Խաչատրյանը:

Այդպիսիների մոտ նմանները միշտ էլ պահանջված են լինում:

Գուցե իշխանությունների դիրքերը թուլացե՞լ էին Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամանակահատվածում և անհրաժեշտություն եղավ վերանշանակել Սուրիկ Խաչատրյանին ու վերականգնել հանրապետականների դիրքերը մարզում, թեև Վահե Հակոբյանն էլ է հանրապետական, նրա հայրն էլ է ծառայում իշխանություններին և ընդհանուր տպավորություն կա, որ թուլացել են այդ դիրքերը: Իշխանությունները, պատրաստվելով նոր քաղաքական սեզոնին, նոր քաղաքական իրադրություններին առաջիկա 2017-2018 թթ. անհրաժեշտ են համարում տեղերում ամրացնել սեփական դիրքերը:

Հիմա ասում են սահմանադրական բարեփոխումներ և այլն: Իհարկե, բարեփոխումներ անվանելը այս իշխանության ժամանակ ես ի նկատի չունեմ վերջին ժամանակահատվածը, այլ ընդհանրապես վերջին տարիները, որովհետև նրանք սովոր են չարագործությունը բարեփոխում, չարագործություն անել: Եվ եթե Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային, նշանակեն կրկին Սյունիքի մարզպետ և առանց վարանելու պետք է ընդունել, որ Հայաստանի ճակատին պիտի գրել Հայաստանի Լիսկա պետություն: Հարցը միայն Սյունիքին չի վերաբերում: Խնդիրն այն է, որ, փաստորեն, ռեժիմի պարագլուխներն ասում են, որ այս երկիրը հայ ժողովրդի պետություն չէ: Դա լիսկաների և լիսկայության պետությունն է: Պատահական չէ, որ ռեժիմի անունը ես առաջարկել եմ դնել լիսկայություն հունիսմեկյան այդ սահմռկեցուցիչ ոճրագործությունից հետո։ Քանիցս ունեցած իմ հրապարակումներում ես ասել եմ, որ առանց նրա ու նմանների՝ իրենք իրենց կյանքը, գործունեությունը չեն պատկերացնում: Դա ուղղակի խայտառակություն է: 9 տարուց ավել մարզպետ է եղել, մինչ այդ երեք նստաշրջան ԱԺ պատգամավոր մեկը (նկատի ունեմ Լիսկային), որը դպրոց չի ավարտել, որը 5 անգամ դատապարտվել է ամենազազրելի հանցանքների համար:

Մենք միշտ պատմականորեն գիտենք սյունեցիների ըմբոստ, արդարությունը պաշտպանող ժողովուրդ լինելը: Բայց ձեզանից բացի, իսկապես շատ սակավ են այն սյունեցիները, ովքեր պատրաստ են ոտքի կանգնել և թույլ չտալ Սուրեն Խաչատրյանի նշանակումը: Ո՞ւր են այն ըմբոստ, խիզախ մարդիկ, ովքեր կկարողանային կասեցնել այն ընթացքը, որի մասին Դուք խոսում էիք: Ի վերջո, իշխանությունները հաշվի են նստում տեղում այն մարդկանց կարծիքի հետ, ովքեր նրա պաշտոնավարման օրոք, ըստ Ձեզ և տարբեր հրապարակումների, կեղեքվել են, հարստահարվել են, ենթարկվել են տարբեր նվաստացումների: Բայց այդ մարդիկ այսօր որևէ ձայն չեն բարձրացնում:

Ցավոք, ես չեմ կարող Ձեզ առարկել: Միանգամայն ճիշտ եք: Ինձ համար անընդունելի է դա, ես երբևէ չեմ հանդուրժել դա, և եղել են մարդիկ, ովքեր չեն հանդուրժել: 24 տարի շարունակ՝ 1990-ից սկսած ես այդ արգահատելի երևույթի դեմ պայքարել եմ: Ցավոք, շատ քչերն են եղել: Ցավալի է, որ դա այդպես է:

Մինչև հիմա ինչքան հրապարակումներ եղել են Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների հանցագործությունների վերաբերյալ, իմ խորին համոզմամբ, 1-2% են հրապարակվել: Օրինակ, ես հրապարակել եմ ճչացող ապացույցներ նրա ղեկավարությամբ, նրա հովանավորությամբ արված ավելի քան 60 հանցագործություններ, որոնք մեկը մյուսից ծանր էին:

Եվ ի՞նչ եք առաջարկում, ի՞նչ պետք է անենք մենք, ի՞նչ պետք է անի սյունեցին այս օրերին:

ԱՄՆ-ում եթե որևէ նահանգապետ կատարեր Լիսկայի հանցանքների գոնե մեկ տոկոսը, ապա նրան կնստեցնեին էլեկտրական աթոռին: Մեզ մոտ, ցավալիորեն, իշխանության վերնախավը շարունակում է այդ առումով իր տխրահռչակ ընթացքը: Եվ միայն արժանապատվություն ունեցող հայ մարդը և մասնավորապես սյունեցին պետք է ոտքի կանգնի: Ես չեմ կասկածում, որ նշանակման դեպքում քաղաքացիական անհնազանդություն է սկսվելու Սյունիքում:

Ասում են, որ սյունեցիներին ամուր, պինդ ձեռք է հարկավոր: Այնտեղ հնարավոր չէ թույլ մարզպետի առկայությամբ կարգուկանոն հաստատել, և Սուրեն Խաչատրյանը այս առումով իշխանությունների վերջին հույսն է:

Ինձ համար անընդունելի է, որ ամուր ձեռք ասելով պետք է հասկանանք արտասովոր ոճրագործի, ինչպիսին պատանի տարիքից մինչ օրս եղել է Սուրիկ Խաչատրյանը: Նա 5 անգամ դատապարտվել է, իսկ դա այս 24 տարվա ընթացքում նրա կատարած հանցագործութունների մի կաթիլն է:

 

Սամվել Հարությունյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում