Իսպանացի թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Թենիսի միջազգային պրեմիեր լիգային (IPTL): Այս մասին տեղեկացնում է մրցաշարի Twitter-ի պաշտոնական էջը:
Իսպանացին շարունակում է վերականգնվել բազկոսկրի վնասվածքից: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Նադալը բաց կթողնի նաև Պեկինի մրցաշարը, որը կկայանա սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը:
Պրեմիեր լիգայի խաղերը կկայանան Հնդկաստանում, Սինգապուրում, ԱՄԷ-ում ու Ֆիլիպինյան կղզիներում՝ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 13-ը: