«Ռոմա»-ի կիսապաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին հավակնում է ստանալ աշխարհի լավագույն թոռնիկի կոչումը:
Իտալիայի առաջնության 3-րդ տուրի` «Կալյարի»-ի դեմ հանդիպմանը գոլ խփելուց հետո նա ուղևորվել է դեպի տրիբունա` սիրելի տատիկին գրկելու և համբուրելու համար:
«Ալեսանդրոն բուռն նշեց իր գոլը: Նա կտուգանվի, բայց, կարծում եմ, նա վստահ է, որ ամեն ինչ շատ ճիշտ է արել»,- Football Italia-ն մեջբերում է հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի խոսքերը: