Իսլամական հակազդեցության շարժումը (ՀԱՄԱՍ) մտադիր չէ զինաթափվել: Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշալը՝ հայտնում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ պաղեստինա-իսրայելական բանակցություններին, որոնք կսկսվեն սեպտեմբերի 23-ին՝ Կահիրեում, և կանցկացվեն Եգիպտոսի միջնորդությամբ, չի քննարկվի ՀԱՄԱՍ-ի անդամներին զինաթափելու հարցը:
Ավելի վաղ Մաշալը հայտարարել էր, որ շարժումը մտադիր չէ զինաթափվել, քանի դեռ Իսրայելը չի ազատագրել օկուպացրած պաղեստինյան հողերը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին զինաթափում անհրաժեշտ է հենց Իսրայելին: Մաշալը նաև նշել է, որ Գազայի բնակչությունը, որը ենթարկվել է իսրայելական ագրեսիային, ինքնապաշտպանության իրավունք ունի: