Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղի արդյունքը:
«Ինձ դուր եկավ այն խաղը, որ այսօր ցուցադրեցին սաներս: Բայց մենք սխալվեցինք «քաղաքայիններ»-ի գոլի դրվագում: Երբ մրցակցում ես այսպիսի լուրջ ակումբների դեմ, պետք է կենտրոնանաս յուրաքանչյուր պահի վրա:
Սխալվելու դեպքում անպայման կպատժվես: «Մանչեսթեր Սիթի»-ն պատժեց մեզ»,- Mirror-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: