Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասը մոտ ժամանակներս ծրագրում է հատուկ հրամանագրով օրինականացնել նոյեմբերի 9-ին Իսպանիայից ինքնավարության առանձնացման մասին հանրաքվեի անցկացումը: Հայտարարելով այդ մասին՝ Մասը նշել է, որ թույլ չի տա իրեն վախեցնել Սահմանադրական դատարանում կենտրոնական կառավարության հետ դիմակայությամբ:
Քաղաքական գործիչը Մադրիդի կառավարությանը կոչ է արել «չբռնաբարել Սահմանադրությունը՝ ստիպելու կատալոնացիներին լռել»: Նա նշել է, որ կատալոնական հասարակական ինստիտուտներն ավելի հին են, քան Իսպանիայի Հիմնական օրենքը, որն ընդունվել 1979 թվականին: Այս մասին փոխանցում է Deutsche Welle-ն:
Չի բացառվում, որ քվեարկությունը անցկացվի ոչ թե հանրաքվեի, այլ համաժողովրդական հարցման տեսքով:
Իսպանիայի Սահմանադրական դատարանը հանրաքվեն ճանաչել է ոչ լեգիտիմ: Իսպանիայի կառավարությունը նույնիսկ սպառնացել է Կատալոնիային զրկել ինքնավարության կարգավիճակից: