Կանադայի Քվեբեկ նահանգի Լավալ քաղաքի անսթափ բնակիչը ավտոմայրուղիներից մեկում բախվել է միանգամից 4 ոստիկանական մեքենայի: Ինչպես հայտնել է CTV հեռուստաալիքը, բացի մեղավորից՝ տուժել է նաև 2 իրավապահ:
Օրինախախտը 19-ամյա տեղացի է: Ներկայում նա հոսպիտալացվել է, ավելի ուշ նրան մեղադրանք կառաջադրվի մեքենան անսթափ վիճակում վարելու համար:
Հաղորդվում է, որ ոստիկանության սպաները ստացել են ոչ զգալի վնասվածքներ ու հրաժարվել են հոսպիտալացվել: