Լոնդոնի «Արսենալ»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը սկզբունքային համաձայնության են հասել` կիսապաշտպան Սամի Խեդիրայի տեղափոխության հարցում: «Զինագործներ»-ը 11 մլն ֆունտ կվճարեն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Տեղափոխությունը պետք է կայանա առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Արքայական ակումբ»-ի հետ Խեդիրայի պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նախորդ ամռանը ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել այն: Հենց այդ պատճառով էլ «Արսենալ»-ի հետ գործարքը հնարավոր դարձավ:
Հիշեցնենք`Խեդիրան «Ռեալ» է տեղափոխվել 2010 թվականին: «Արքայական ակումբ»-ի կազմում նա Իսպանիայի չեմպիոն է դարձել, երկու անգամ նվաճել Իսպանիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դարձել: