Այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվում է քրեական գործի քննությունը, որի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ: Այս մասին հայտնում է Trend-ը:
Սաակաշվիլին և ևս 4 նախկին պաշտոնյաներ մեղադրվում են 2007-ի նոյեմբերի 7-ին ցույցը դաժանաբար ցրելու, նույն օրն անօրինական կերպով «Իմեդի» հեռուստաալիք ներխուժելու հետ կապված գործողությունների և գործարար Բադրա Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինաբար տիրելու համար:
Հուլիսի 28-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը վճռել է Միխեիլ Սաակաշվիլիին ենթարկել քրեական պատասխանատվության՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: