Ocean Majesty գերմանական զբոսանավը ժամանել է Ղրիմի Յալթա նավահանգիստ՝ չնայած Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին: Այս մասին գրում է NDR-ը:
Նավում եղել է 500 ուղևոր, որոնց մեծ մասը ափ են իջել և ողջ օրն անցկացրել Ղրիմում:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների թվում էր եվրոպական նավերի մուտքի արգելքը թերակղզու նավահանգիստներ: